Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 1 հասցեի բնակիչ՝ Ռոման Յուրիի Պողոսովը իր զբաղեցրած բնակարանը իրեն նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 1 հասցեի բնակարանը հատկացվել է Ռոման Յուրիի Պողոսովին, համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 1 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Ռոման Յուրիի Պողոսովին: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |