Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ կետերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանող կարգ»-ի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաև հաշվի առնելով «Այգ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի նախագահ Լեոնիդ Ավդիշոևի դիմումը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել համայնքի ղեկավարին «Այգ» ՀԿ-ին հատկացնել ֆինանսական աջակցություն 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ խոտհնձիչ մեքենա ձեռք բերելու համար։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |