Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով ավագանու անդամ Սամվել Վարդանյանի դիմումը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 19-ի «Արարատ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն՝ 1) Որոշման 1-ին կետի 1․4 ենթակետում ավելացնել «Գեղամ Սինանյան» բառակապակցությունը և ասյուհետ որոշման 1-ին կետի 1․4 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «1․4 Իրավական, առողջապահության, խնամակալության եվ հոգաբարձության հարցերի մշտական գործող հանձնաժողով․ Ասպրամ Խաչատրյան Անի Առաքելյան Ռիմա Հարությունյան Գեղամ Սինանյան»։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |