Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 470-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով վարձակալի հողամասի վարձակալության իրավունքի վաճառքի մասին դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Արարատ համայնքի գ․Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0030 ծածկագիրը կրող 1.9972 հա մակերեսով Համլետ Գուրգենի Երիցյանին վարձակալության իրավունքով պատկանող (հողամասի վարձակալության պայմանագիր՝ 29.06.2012թ․ թիվ 1763) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալը իր վարձակալության իրավունքը վաճառի:
2.Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: