Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 10-ի թիվ 03 հերթական նիստի «Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0105-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.28388 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 056-Ա, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի 21 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0206 կադաստրային ծածկագիրը կրող 0.12 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 057-Ա,«Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0001-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.2 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 058-Ա որոշումները, որոշում եմ՝
1.2026 թվականի մայիսի 18-ին ներկայացնել վարձակալության մրցույթի՝ Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1)Լոտ ծածկագիր 03-002-0105-0009 0.28388 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
2)Լոտ ծածկագիր 03-002-0039-0206 0.12 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս:
3)Լոտ ծածկագիր 03-086-0001-0003 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս:
2.Մրցութային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել վարձակալության մրցույթի հետ կապված գործընթացը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: