Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Հունան Բագրատի Բարսեղյանի դիմումը՝ հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում՝ Հունան Բագրատի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ռ.Օղիկյան փողոց, 1-ին նրբանցք, 2 բնակարան հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03052ZNHHBYZ/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: