Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետով,ինչպես նաև հիմք ընդունելով 2024 թ-ի ապրիլի 16-ի ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանձնաժողովի նիստի թիվ 3 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ընդառաջել Անի Նազարյանին՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոնոմիական» ֆակուլտետի հեռակա բակալավրիատի «Անտառային տնտեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող որդու՝ Արթուր Արմենի Հովհաննիսյանի ուսման վարձը վճարել մասնակի 30000 /երեսուն հազար/ դրամի չափով:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 0941 «Բարձրագույն կրթություն» ծրագրի 4729 «Այլ նպաստներ» հոդվածով նախատեսված ծախսերից: Գումարը փոխանցել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի 2470100531030000 հաշվեհամարին: