Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Նաիրա Ռուդիկի Մկոյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 03-066-0116-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.1044 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի՝ Նաիրա Ռուդիկի Մկոյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի Ազատության փողոց 14/10 հասցեում գտնվող, 03-066-0116-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.1044 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել 700 ՀՀ դրամ։ |