Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով որ անշարժ գույքին նախկինում տրամադրվել է Արարատ համայնք, գյուղ Երասխ, Գործարանային փողոց, 11 հասցեն և քանի որ անշարժ գույքի վերահասցեավորման համար հիմք են հանդիսանում որոշակի տարածքում նախկինում հասցեավորված օբյեկտների հասցեավորումը սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անշարժ գույքի հասցեավորման կանոնակարգումը /վերահասցեավորումը/․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնք, գյուղ Երսսխ, Գործարանային փողոց 11 հասցեում գտնվող՝ Վիգեն Վաղարշակի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր՝ 03-042-0022-0052, N վկայական 13042026-03-0047 ) անշարժ գույքը վերահասցեավորել՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Գործարանային փողոց, 15 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր` 03052WDBE98W):
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: