Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 2026 թվականի հունվարի 21-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 325 վկայագիրը, 2001 թվականի նոյեմբերի 26-ին կնքված թիվ 1-2653 հողի վարձակալության պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 002945 վկայականը և հաշվի առնելով Լևոն Խաչատրյանի լիազոր անձ Քրիստինե Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կատարել փոփոխություն 2001 թվականի նոյեմբերի 26-ին կնքված թիվ 1-2653 հողի վարձակալության պայմանագրում և պայմանագրի կողմ ճանաչել Հենրիկ Ադիբեկի Խաչատրյանի ժառանգ Լևոն Հենրիկի Խաչատրյանին:
2.Կնքել համաձայնագիր Լևոն Հենրիկի Խաչատրյանի հետ՝ 2001 թվականի նոյեմբերի 26-ին կնքված թիվ 1-2653 հողի վարձակալության պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ: