Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Լուսինե Մելքոնյանի դիմումը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի, իրեն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գյուղ Արարատ, Կայարանային փողոց 40 հասցեն կրող անշարժ գույքը երեք գույքային միավորի բաժանելու և նոր հասցե տրամադրելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի կադաստրային քարտեզի 03-015-0018-0004 ծածկագրի հողատարածքը բաժանել երեք գույքային միավորի համաձայն հատակագծի:
2.Համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կազմած հատակագծի՝ առանձնացվող հատված 1-ի հասցեն թողնել նույը՝ Արարատ համայնք գյուղ Արարատ, Կայարանային փողոց 40 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022SVRLUCH):
3.Համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կազմած հատակագծի՝ առանձնացվող հատված 2-ին տրամադրել հասցե ՝ Արարատ համայնք գյուղ Արարատ, Լևոն աղայի փողոց 10/1 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին ծածկագիր 030222SDYASN):
4.Համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կազմած հատակագծի՝ առանձնացվող հատված 3-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գյուղ Արարատ, Լևոն աղայի փողոց 12/1 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022QMPRU6S):
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: