Համաձայն Արարատ համայնքի ղեկավարի 2022թ. սեպտեմբերի 30-ի թիվ293 կարգադրության, գույքագրող հանձնաժողովը կատարել է համայնքապետարանում, համայնքի կազմում ընդգրկված վարչական շենքերում և ենթակա կազմակերպություններում եղած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրում:
Գույքագրման արդյունքում ճշտվել և հաշվառվել են համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները, արագամաշ, մանրարժեք գույքն ու առարկաները: Առկա գույքը հիմնականում ֆիզիկապես մաշված է, մանրարժեք գույքի մի մասը հետագա օգտագործման պիտանի չէ: Բոլոր կազմակերպություններում հիմնական միջոցները և արագամաշ գույքը նորացման կարիք ունի:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու Կանոնակարգով.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրմանփաստաթղթերը ըստ կազմակերպությունների` Արարատի համայնքապետարան, Արարատ, Ավշար, Արմաշ, Նոյակերտ, Սուրենավան, Զանգակատուն և Վարդաշատ, Երասխ, Պարույր Սևակ, Ուրցալանջ և Լանջառ բնակավայրերի վարչական շենքեր, «Արարատ քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 մանկապարտեզներ», «Արարատ քաղաքի Ղ․Սարյանի անվան ՄՄԱԴ», «Արարատ քաղաքիմարզադպրոց», «Արարատ քաղաքի մշակույթիև արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ներ, «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» ԲՀ, «Արարատ համայնքի Արարատ, Արմաշ, Սուրենավան, Նոյակերտ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ գյուղերի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ներ:
/Հավելվածներ 1-25 / :
2.Թույլատրել ենթակա կազմակերպությունների տնօրեններին`
2.1 Համապատասխան հանձնաժողովների միջոցով դուրս գրել գույքագրման արդյունքում հաշվառված, օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ, մանրարժեք գույքը:
2.2Համապատասխան լիցենզավորված մասնագետների միջոցով ուսումնասիրել գույքագրող հանձնաժողովների կողմից հաշվառված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնականմիջոցների բոլոր դետալները, որոշել դրանց օգտագործման պիտանելիության աստիճանը, գնահատել և անհրաժեշտության դեպքում օտարել: