Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.16224 հա ընդհանուր մակերեսով (որից 0.10057 հա հասարակական կառուցապատման, 0.06167 հա բնակավայրերի այլ) հողամասում ինքնակամ կառուցված 133.76քմ ընդհանուր մակերեսով(որից շինություն՝ 38.65քմ,շվաքարան՝ 47.37քմ և շվաքարան՝ 47.74քմ) շինությունները ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասում գտնվող 0.16224 հա ընդհանուր մակերեսով (որից 0.10057 հա հասարակական կառուցապատման,0.06167 հա բնակավայրերի այլ) հողամասում ինքնակամ կառուցված 133.76 քմ ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից,օրինական ճանաչված կառույցների և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի(չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20263UHG52):
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից,կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.16224 հա ընդհանուր մակերեսով հողամասից 0.06167 հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակավայրերի այլ հողամասից հասարակականի:
4. Օրինական ճանաչված գույքին՝ 133.76 քմ ընդհանուր մակերեսով շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.16224 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք,ՈԿՖ բանավան թաղամաս 198 (հասցեի տրամադրման ծածկագիր՝ 03011QGYU4MF):
5. 133.76 քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,16224 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին` Ֆելիքս Վարազդատի Հարությունյանին:
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 -Ն որոշման 33.1 կետի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող հասարակական նշանակության ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասի առավելագույն չափ սահմանել ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի կրկնակին՝ 267.52 քմ, իսկ նույն որոշման 33.2 կետի համաձայն 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքում ավելի մակերեսով հողամասի /1354.88 քմ/ գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքի եռապատիկի չափով:
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912 –Ն որոշման 4-րդ, 35-րդ, 33.1 և 33.2 կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն`
ա/ շինության օտարման գին սահմանել 133.76քմ x 12 798 դրամ=1 711 861 դրամ
բ/ կադաստրային արժեքով օտարվող հողի օտարման գին սահմանել 267.52 քմ x 1878 դրամ =502 403 դրամ
գ/ կադաստրային արժեքի եռապատիկի չափով օտարվող հողի օտարման գին սահմանել 1354.88 քմ x 5 634 դրամ =7 633 394 դրամ
ընդամենը` 9 847 658 դրամ
8. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` ընդամենը 26 000 դրամ:
9. Ֆելիքս Վարազդատի Հարությունյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունելու կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
10. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: