Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 725-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2025 թվականի N 725-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Ռ.Վարդանյան փողոց 20 շենք 4 բնակարան հասցեում ինքնակամ կառուցված բնակարանի կցակառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, որ կառույցի պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և  հաշվի առնելով քաղաքացի Ֆլորա Լևոնի Հակոբյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Ռ.Վարդանյան փողոց 20 շենքի 4 բնակարանին կից ինքնակամ կառուցված՝ կցակառույցի՝ 35.0քմ արտաքին մակերեսով շինությունը ճանաչել օրինական։
2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված արժեքների համաձայն ինքնակամ կառուցված շինության օրինականացման գումարը սահմանել՝ բնակարանի կցակառույցի համար՝ 35.0x427դրամ=14945 ՀՀ դրամ:
3 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի բ) ենթակետի համաձայն բնակարանի ծավալից դուրս ինքնակամ կառուցված շինության զբաղեցրած պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով փոխանցել տվյալ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի Ռ.Վարդանյան փողոց 20 շենք 4 բնակարան հասցեում գտնվող բնակարանի սեփականատերեր Ֆլորա Լևոնի Հակոբյանի սեփականություն հանդիսացող շինության /կցակառույց/ օրինականացման համար սահմանված 14 945 ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5.Ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված շինության հատակագծի /հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023TFRZFC/:
6Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner