Ղեկավարվելով 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Զոյա Դոլմազյանի դիմումը՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 22 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,04562հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացի Զոյա Վաղինակի Դոլմազյանի (ծնված 20.08.1951թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, տուն 22 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.04562հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի:
2.Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, տուն 22 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝03999DDVUFHP):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: