Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Անուշ Նվերի Այվազյանի սենյակ հատկացնելու մասին դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերջինս 7 շնչից բաղկացած ընտանիքով բնակվում է ք․Արարատ Աբովյան 12 հասցեում գտնվող հանրակացարանի երկու սենյակում՝ կենցաղային ծանր պայմաններում, միևնույն ժամանակ հաշվի առնելով,որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ, Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող,13,8 քմ մակերեսով, թիվ 46 (նախկին 306) սենյակը հատկացված էր օգտագործման իրավունքով քաղաքացիներ Մարինա Աշոտի Աբգարյանին և Հասմիկ Աշոտի Աբգարյանին,սակայն վերջիններս չեն օգտագործում այն,համայնքի ավագանին որոշում է. 1. 1.Ազատել Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ բնակավայրի Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող 13,8 քմ մակերեսով, թիվ 46 (նախկին 306) սենյակը, որն օգտագործման իրավունքով հատկացված էր քաղաքացիներ Մարինա Աշոտի Աբգարյանին և Հասմիկ Աշոտի Աբգարյանին։ 2.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ բնակավայրի Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3րդ հարկում գտնվող 13,8քմ մակերեսով,թիվ 46 սենյակը հատկացնել քաղաքացի Անուշ Նվերի Այվազյանի ընտանիքին՝ օգտագործման իրավունքով, առանց վարձավճարի 5 տարի ժամկետով։ 3.Անշարժ գույքի պահպանման,շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա: 4.Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում,ոչ ուշքան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասինևսենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝ բացառությամբ բաժանելի բարելավումների։ 5.Համայնքի ղեկավարին սենյակի ազատման մասին չտեղեկացնելու դեպքում համայնքն իրավասու է ազատել հատկացված սենյակը։ |