01.01.2025թ. դրությամբ Տիգրան Աղվանի Սարգսյանը / ՀԾՀ՝ 3809640263, ք. Երևան,Մալաթիա Սեբաստիա վարչ. շրջ., Շահումյան 7-րդ փ., 1-ին նրբ., տ.18/2/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 48218/քառասունութ հազար երկու հարյուր տասնութ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 39206/երեսունինը հազար երկու հարյուր վեց/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 9012/ինը հազար տասներկու/ ՀՀ դրամ, ինչպես նաև 185766 /հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ ապառք, որից ՝ հարկ 124400 /հարյուր քսանչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 61366/վաթսունմեկ հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Տիգրան Աղվանի Սարգսյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004133/ գանձել 48218/քառասունութ հազար երկու հարյուր տասնութ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Տիգրան Աղվանի Սարգսյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425119030/ գանձել 185766 /հարյուր ութսունհինգ հազար յոթ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: