Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 219-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2023 թվականի N 219-Ա

ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ-ՍԹՈՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թվականի թիվ 16-Ն որոշման 9-րդ և 14-րդ կետերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ենթակետի, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու 21.04.2022թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին»թիվ 49 որոշման պահանջներով և հիմք ընդունելով ընկերության դիմումը,դիմումին կից էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության լեռնահատկացման ակտը՝թիվ L-706, թիվ ՇԱԹ-29/706 օգտակար հանածոյի թույլտվությունը և դրանցում կատարած փոփոխությունները, համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի 14 հասցեում գտնվող,կադաստրային քարտեզի 03-013-0561-0106 ծածկագրի 8.37782 հա մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը առանց մրցույթի 10 տարի ժամկետով տրամադրել «Մուլտի Գրուպ-Սթոուն» Փակ Բաժնետիրական Ընկերությանը հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով,առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով:
2.Վարձավճարի չափ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կադաստրային արժեքի 4 % չափով 1 հա-ի համար:
3.Համայնքի ղեկավարին՝«Մուլտի Գրուպ-Սթոուն» Փակ Բաժնետիրական Ընկերության հետ կնքել պայամանգիր Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


Կողմ -14

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -6

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner