01.01.2025թ. դրությամբ Գեղամ Խանլարի Շահնազարյանը / ՀԾՀ՝ 3511660386, գ. Արմաշ, Հանրապետության փ., տ.22/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 20.068/քսան հազար վաթսունութ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 16.870/տասնվեց հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 3198/երեք հազար մեկ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ,հողի հարկի մասով ունի՝ 11.160/տասնմեկ հազար մեկ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ ապառք, որից ՝ հարկ 8244 /ութ հազար երկու հարյուր քառաունչորս/ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 2916/երկու հազար ինը հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Գեղամ Շահնազարյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425004067/ գանձել 20.068/քսան հազար վաթսունութ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար, որից 3198/երեք հազար մեկ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ, /900425112035/ գանձել 11.160/տասնմեկ հազար մեկ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վճարման ենթակա հողի հարկի գումար, որից 2916/երկու հազար ինը հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: