|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2026 թվականի N 0258-Ա |
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2026 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 16-ի N 272-Ա հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 533-Ա հրամանը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ղեկավարի 2025թ․ապրիլի 23-ի թիվ 638-Ա որոշմամբ հաստատված քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 3․1-1/ համաձայն հավելված 21-ի։ 2․ Հաստատել Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2․3-16/ համաձայն նոր հավելված 21-ի։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|