01.01.2025թ. դրությամբ Մուրադ Սուրենի Իշխանյանը / ՀԾՀ՝1302550314, գ. Ավշար, Արարատյան փ., տ. 12 / համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 299266/երկու հարյուր իննսունինը հազար երկու հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 243409/երկու հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր ինը/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 55857/հիսունհինգ հազար ութ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ, ինչպես նաև հողի հարկի մասով՝ 523568 /հինգ հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ ապառք, որից ՝ հարկ 299935/երկու հարյուր իննսունինը հազար ինը հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 223633/երկու հարյուր քսաներեք հազար վեց հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Մուրադ Սուրենի Իշխանյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004000/ գանձել 299266/երկու հարյուր իննսունինը հազար երկու հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Մուրադ Սուրենի Իշխանյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425106037/ գանձել 523568 /հինգ հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր վաթսունութ/ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: