Այսօր: Երկուշաբթի, 18 Մայիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 082
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով և ելնելով խիստ անհրաժեշտությունից՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» N 125-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետի 1-ին ենթակետի՝  «շինարարության թույլտվության» բառակապակցությունը լրացնել «և (կամ) շինարարական թույլտվության ժամկետների երկարաձգման» բառակապակցությամբ։
2 Հաստատել փոփոխված  հավելված 1-ը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.16 Կբ)
(595.66 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner