Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-019-0237-0079) 1,23249հա մակերեսով , (ծածկագիր՝ 03-019-0237-0080) 1,2908 հա մակերեսով, (ծածկագիր՝ 03-019-0237-0078) 1,0 հա մակերեսով վարելահողերը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 1,23249 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-019-0237-0079) վարելահողը։
2. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 1,2908 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-019-0237-0080) վարելահողը։
3. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արմաշ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 1,0 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-019-0237-0078) վարելահողը։
4. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 282 500 (երկու հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ 1հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
5. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |