Այսօր: Հինգշաբթի, 23 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 406
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0739-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2026 թվականի N 0739-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը և բնակչի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Արարատի մարզի Արարատ համայնքի՝ գ.Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-013-0492-0019 կադաստրային ծածկագիրը կրող՝ Աշոտ Բուդումյանին, Դիլբար Բուդումյանին, Մարգարիտ Բուդումյանին, Մանուշակ Բուդումյանին, Աբգար Բուդումյանին, Էդգար Բուդումյանին համասեփականության իրավունքով պատկանող 0.6866հա վարելահող ցածրարժեք հողատեսքից 0.44691 հա փոխադրել ավելի բարձրարժեք խաղող  և 0.23969 հա փոխադրել ավելի բարձրարժեք կորիզավոր հողատեսքի:
  2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner