Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0019-0005 ծածկագիրը կրող հողամասից 1,0111հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0019-0005 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1,0111հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
3․Առանձնացված 1,0111հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գյուղ Երասխ, Արաքսի փողոց, 1-ին փակուղի, 6 հողամաս /ծածկագիր 030529MQKGCD/:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։