Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0035-0048 ծածկագիրը կրող հողամասից 0․02493հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0035-0048 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․02493հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության հողատեսք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․ Առանձնացված 0․02493հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, քաղաք Արարատ, Սուրբ Ամենափրկչի փողոց, 6/5 հողամաս /ծածկագիր 030114YEXHDR/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։