Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 7 հասցեի բնակիչ՝ Արսեն Ռազմիկի Բաբաջանյանը իր զբաղեցրած բնակարանը իր յոթ հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 7 հասցեի բնակարանը հատկացվել է Արսեն Ռազմիկի Բաբաջանյանի յոթ հոգուց բաղկացած ընտանիքին, ինքը, կինը՝ Անիկ Գուրգենի Բաբաջանյանին, տղան՝ Ռազմիկ Արսենի Բաբաջանյանին, հարսը՝ Նարինե Համլետի Աղազարյանին, թոռները՝ Արսեն Ռազմիկի Բաբաջանյանին, Ալեքս Ռազմիկի Բաբաջանյանին և Անի Ռազմիկի Բաբաջանյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Օրբելի եղբայրների փողոց 6 շենքի բնակարան 7 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Արսեն Ռազմիկի Բաբաջանյանի յոթ հոգուց բաղկացած ընտանիքին ինքը, կինը՝ Անիկ Գուրգենի Բաբաջանյանին, տղան՝ Ռազմիկ Արսենի Բաբաջանյանին, հարսը՝ Նարինե Համլետի Աղազարյանին, թոռները՝ Արսեն Ռազմիկի Բաբաջանյանին, Ալեքս Ռազմիկի Բաբաջանյանին և Անի Ռազմիկի Բաբաջանյանին 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |