Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասով և ելնելով այն հանգամանքից, որ ք.Արարատ, ՈԿՖ բանավան 10 շենք 99 հասցեում գտնվող հասարակական բացվածքը չի օգտագործվում իր նպատակային նշանակությամբ և դրա պահպանումը, վերանորոգումն ու շահագործումը կախված է նյութական մեծ ծախսերի հետ.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Օտարել ք. Արարատ, ՈԿՖ բանավան 10 շենք, 99 հասցեն կրող բացվածքը աճուրդ վաճառքով՝ շինության օտարման մեկնարկային գին սահմանելով անկախ փորձագիտության արդյունքում սահմանված գնի 100%-ի չափով:
Նախավճար սահմանել մեկնարկային գնի 10%-ի, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 10 %-ի չափով և մասնակցության վճար՝ 3000 դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող օրենսդրության համապատասխան:
|