Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Կայարանային փողոց 2/1 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-002-0039-0209/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական 0.5 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը ենթակա Է օտարման: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալությամբ (բացառությամբ հողամասերի վարձակալության)տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N1667-Ն որոշմամբ,հիմք ընդունելով «ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից 2026 թվականին ներկայացված գնահատման վերաբերյալ եզրակացությունները, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Ներկայացնել աճուրդի Արարատ քաղաքի Կայարանային փողոց 2/1 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-002-0039-0209/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական 0.5 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 28780000ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |