|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2025 թվականի N 592-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 11-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. 2025թ. մայիսի 13-ին անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-10/, քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-17/ և ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-7/ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար։ 2. Մրցույթի անցկացման մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել մարզպետի աշխատակազմին: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին` ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|