Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմն սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-042-0014-0003 կադաստային ծածկագիրը կրող 0.15306 հողամասն առանձնացնել. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-042-0014-0003 կադաստային ծածկագիրը կրող 0.15306 բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն առանձնացնել և հաշվառել որպես առանձին միավոր համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի / հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագր 2026KETE8K/:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ, Երասխ, Արաքսի փողոց, 3-րդ փակուղի, 6 հողամաս հասցեն / ծածկագր 03052RMLAKUH/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: