Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով 2026 թվականի ապրիլի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2183 վկայագիրը, 2009 թվականի հուլիսի 02-ին կնքված թիվ 1169 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնալու պայմանագիրը և 2019 թվականի հուլիսի 26-ին կնքված թիվ 2810 համաձայնագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01082019-03-0025, N 01082019-03-088, N 01082019-03-0059, N 01082019-03-001 և N 01082019-03-0064 վկայականնները և հաշվի առնելով Ժանետա Անդրանիկի Ավանեսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կատարել փոփոխություն 2009 թվականի հուլիսի 02-ին կնքված թիվ 1169 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնալու պայմանագրում և պայմանագրի կողմ ճանաչել Պավլուշա Սերգեյի Ավանեսյանի ժառանգ՝ Ժանետա Անդրանիկի Ավանեսյանին:
2.Կնքել համաձայնագիր Ժանետա Անդրանիկի Ավանեսյանի հետ՝ 2009 թվականի հուլիսի 02-ին կնքված թիվ 1169 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնալու պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ: