Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-013-0618-0005/համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2616 հա մակերեսով գյուղատնտեսական նաշանակության կորիզավոր հողամասը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝ 1.Աճուրդ-վաճառքով օտարել Արարատ համայնքի Ավշար բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0618-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.2616 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 1350000 ՀՀ դրամ ,նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ-վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
|