Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելու անշարժ գույքին նախկինում տրամադրվել է գ.Երասխ, կենտրոնական փողոց, 1-ին նրբանցք, 10 հասցեն և քանի որ անշարժ գույքի վերահասցեավորման համար հիմք են հանդիսանում որոշակի տարածքում նախկինում հասցեավորված օբյեկտների հասցեավորումը սույն կարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անշարժ գույքի հասցեավորման կանոնակարգումը /վերահասցեավորումը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Համայնք Արարատ, գ.Երասխ, կենտրոնական փողոց, 1-ին նրբանցք, 10 հասցեն կրող 0.12949 հա մակերեսով հողամասը և վրան գտնվող շինությունները (ծածկագիր 03-042-0034-0012) վերահասցեավորել՝ Արարատ համայնք, կենտրոնական փողոց, 1-ին նրբանցք, 12 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052TUVXTVW):
2.Անշարժ գույքի հին հասցեն համարել չեղյալ:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: