Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը 2024թ.-ի համար: /Հավելված 1, կցվում է/: 2․Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 09․11․2022թ․ թիվ 142 որոշումը։ |