Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող քաղաքացի Սամսոն Ռուբիկի Նովշատյանին պատկանող անշարժ գույքը հասցեավորելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում՝ Սամսոն Ռուբիկի Նովշատյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 16 շենք 15 բնակարան հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 030118N5VDR7/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: