| Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի  գյուղ Արարատ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0481-0006 ծածկագիրը կրող 26,40222 հա, 03-015-0481-0003 ծածկագիրը կրող 7,0 հա, 03-015-0481-0001 ծածկագիրը կրող 20,0 հա  և 03-015-0481-0005 ծածկագիրը կրող 12,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայրերը  ենթակա  են  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ   Է`   1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող,     03-015-0481-0006 ծածկագիրը կրող 26,40222 հա, 03-015-0481-0003 ծածկագիրը կրող 7,0 հա, 03-015-0481-0001 ծածկագիրը կրող 20,0 հա  և 03-015-0481-0005 ծածկագիրը կրող 12,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայրերը: 2.    Նշված  հողատարածքների   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 15000   (տասնհինգ հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,   մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով: 3.    Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան: |