Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.04.2024թ. թիվ 2/փ-147դրական եզրակացությունը,հաշվի առնելով քաղաքացի՝ Խաչատուր Մարգարյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,Խաչատուր Մարգարյանի սեփականություն հանդիսացող, 03-015-0210-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.05268 հա և 03-015-0210-0045 կադաստրային ծածկագիրը կրող 1.07754 հա հողամասից 0.16202 հա (ընդհամենը՝ 0.2147 հա) գյուղատնտեսական նշանակության վարելահողերի նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի: 2.Վերոնշյալ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |