Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով․ Արարատ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածների, որից 1) եկամուտների գծով՝ 2․589․864,9 հազար դրամ։ 2) ծախսերի գծով՝ 2․589․864,9 հազար դրամ։ 3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ։ 2․ Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի։ 3․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։ 4․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։ 5․ Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։ 6․ Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։ 7․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։ 8․ Սահմանել՝ համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15%-ը: 9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ․ հունվարի 1-ից։ |