Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ կետերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանող կարգ»-ի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաև հաշվի առնելով «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Ղազարյանի դիմումը՝ 1․Թույլատրել համայնքի ղեկավարին «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ հատկացնել ֆինանսական աջակցություն 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Զանգակատուն գյուղի տոնին նվիրված «ԶԱՆԳԱԿԱՏՈՆ» խորագրով փառատոնը կազմակերպելու համար։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |