Այսօր: Երկուշաբթի, 22 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 282
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0617-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2026 թվականի N 0617-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 620-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, Արարատ համայնքի ավագանու 21 ապրիլի 2022 թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար տարեկան վարձավճարի չափ սահմանելու մասին» թիվ 49 որոշումը և հիմք ընդունելով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու 11.08.2005թ ս/մ 1922 վարձակալության պայմանագիրը, 02.02.2024թ թիվ 416 գույքային իրավունքի առուվաճառքի պայմանագիրը08.04.2026թ ս/մ 1986 գույքային իրավունքի առուվաճառքի պայմանագիր, 19 մարտի 2026թ թիվ 701 վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Կատարել փոփոխություն 2005թ օգոստոսի 11-ին կնքված 10 hա /1.6154 hա և 8.3846 hա/ հողամասի նկատմամբ թիվ 1922 վարձակալության պայմանագրում և կազմել համաձայնագիր
  2. Պայմանագրի I կետի 1. ենթակետում նշված՝ <<Սույն պայմանագրին համապատասխան վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետման և օգտագործմանն է տրամադրում մարզի վարչական սահմանում գտնվող 10 հա մակերես ունեցող հողամաս>> բառակապակցությունը փոխարինել <<Սույն պայմանագրին համապատասխան՝ վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը, օգտագործմանն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող,  7.7098 հա գյուղ նշանակության  և1.6154 հա արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության մակերեսներ ունեցող հողամասերը>> բառակապակցությունով:
  3. Պայմանագրի III կետի 5-րդ ենթակետում նշված՝ <<... Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 25.000 /քսան հինգ հազար/ ՀՀ դրամ /20670 և 4331 ՀՀ դրամ/ >> բառակապակցությունը փոխարինել  <<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է       դրամ, որից
  • 7.7098 հա հողամասի համար         /յոթ հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ
  • 1.6154 հա հողամասի համար     /վաթսունութ հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ />> բառակապակցությունով:

      4. Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner