Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 2 հասցեի բնակիչ՝ Ռոմիկ Միրզոյի Սաֆարյանը իր զբաղեցրած բնակարանը իր վեց հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 2 հասցեի բնակարանը հատկացվել է Ռոմիկ Միրզոյի Սաֆարյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը,կինը՝ Սոնիկ Եղիշի Սաֆարյան,տղան՝ Լևոն Ռոմիկի Սաֆարյան,աղջիկը՝ Ալինա Ռոմիկի Սաֆարյան և թոռները՝ Էլինա Գևորգի Վարդանյան և Արամ Գևորգի Սաֆարյան, համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 2 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Ռոմիկ Միրզոյի Սաֆարյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը,կինը՝ Սոնիկ Եղիշի Սաֆարյան,տղան՝ Լևոն Ռոմիկի Սաֆարյան,աղջիկը՝ Ալինա Ռոմիկի Սաֆարյան և թոռները՝ Էլինա Գևորգի Վարդանյան և Արամ Գևորգի Սաֆարյան: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |