|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունիսի 2025 թվականի N 70-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2026թ․ համար հաշվարկվել է 35 711 000 /երեսունհինգ միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի N 36-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2026թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Արարատ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի: 2. Նկատի ունենալով համայնքի համար ծրագրի հույժ կարևորությունը ՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝ 1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /դեֆիբրիլյատոր-1 հատ, երակների երևակման սարք-1 հատ, շարժական շտատիվ ներերակային ներարկումների համար 4 կեռիկով-20 հատ, տոնոմետր մեխանիկական-4 հատ, գլյուկոմետր-1 հատ, օտոսկոպ-1 հատ։ 2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Սուրենավան, Ուրցաշանջ, Վարդաշատ և Զանգակատուն բնակավայրերում: 3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ: |
Կողմ -19 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՉԻԿ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(21.88 Կբ)
|
 |
(1.55 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|