Այսօր: Հինգշաբթի, 19 Մարտի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0299-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2026 թվականի N 0299-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3․01466ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն և թիվ 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22․12․2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․02․2026թ․ թիվ  1/փ-37 դրական եզրակացությունը և Արարատ համայնքի ավագանու 13 մարտի 2026թվականի N2 նիստի 036-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի 20 հողամաս հասցեում գտնվող, <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊ-ի  սեփականություն հանդիսացող, 03-015-0420-0059 կադաստրային ծածկագիրը կրող 3․01466հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների հողերի՝ ավազի տեսակավորման կայան կառուցելու նպատակով:

2․Վերոնշjալ հողամասի գործառնական նշանակությունը փոխադրված է համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից:

3.Առաջարկել <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳԼ>> ՍՊ-ին  վճարել սեփական նախաձեռնությամբ, իր սեփականությունը հանդիսացող, 3․01466հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 03-015-0420-0059) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արտադրական օբյեկտների հողերի արդյունքում, հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը:

4.Կադաստրային արժեքների տարբերությամբ պայմանավորված 6 788 877 ՀՀ դրամ գումարը վճարել Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին:

5. 3․01466հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ,  20 հողամաս  հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03022ZAZUUDW/:

6․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner