Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, պահանջներով, ելնելով անհրաժեշտությունից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արարատի Մարզի, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզի 03-013-0561-0081 ծածկագրի 12.2724 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը բաժանելերկու գույքային միավորի, 10,000 հա և 2,2724 հա մակերեսներով և հաշվառել որպես երկու գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման։