|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2025 թվականի N 232-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի՝ «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը, Պարույր Սևակ բնակավայրի բնակչի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի Արարատ համայնքի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-078-0181-0056 ծածկագիրը կրող, Արտակ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.92442հա արոտավայր ցածրարժեք հողատեսքը փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահողի:
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|