Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հետյալ հողամասերը՝ 1.Լոտ ծածկագիր 03-066-0110-0062 3.03968 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք: 2.Լոտ ծածկագիր 03-066-0110-0061 3.7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք: 3.Լոտ ծածկագիր 03-066-0110-0060 7.54813 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք:
2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |