Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.04.2024թվականի թիվ 2/փ-137 դրական եզրակացությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի Ա.Հայրիյան փողոց 60 հասցեում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող, 03-019-0059-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.104 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի 0.01հա հատվածի նպատակային նշանակությունը փոխել՝ Էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |