Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի ք.Արարատ ՈԿՖ բանավան թաղամաս 30/1 հողամաս հասցեում գտնվող, 03-002-0063-0043 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.02122 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի Արարատ ՈԿՖ բանավան թաղամաս 30/1 հողամաս հասցեում գտնվող, 03-002-0063-0043 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի 0.02122 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատեսքը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |