Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի ք.Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասի 7/3 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-002-0061- 0108/ բնակավայրերի նշանակության 0.00305 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և Սալաքիթի 28/1 հասցեում գտնվող/ծածկագիր՝ 03-002-0007-0033/բնակավայրերի նշանակության 0.00847 հա մակերեսով այլ հողեր,հասարակական կառուցապատման հողամասը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. Աճուրդ վաճառքով օտարել՝ 1.Արարատ համայնքի ք.Արարատ ՈԿՖ բանավան թաղամաս 7/3 հասցեում գտնվող ծածկագիր՝ /03-002-0061-0108/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.00305 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատեսքը,օտարման մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ 1քմ-ի համար: 2.Արարատ համայնքի ք.Արարատ Սալաքիթի 28/1 հասցեում գտնվող/ծածկագիր՝ 03-002-0007-0033/համայնքային սեփականություն հանդիսացող,բնակավայրերի նշանակության 0.00847 հա մակերեսով այլ հողեր,հասարակական կառուցապատման հողամասը,օտարման մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար: 3.Նշված տարածքների օտարման նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 4.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |